Իրանի արտաքին գործերի փոխնախարար Կազեմ Ղարիբաբադին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որով վերջինս Հորմուզի նեղուցն անվանել էր «ամերիկյան տարածքի նոր մաս»։

«Ինչպես Թրամփը ճիշտ է գրել Պարսից ծոցի անվանումը, այնպես էլ Հորմուզի նեղուցի վերաբերյալ նրա պատրանքը շուտով կուղղվի, կամ էլ մենք կուղղենք այս հնարագետ-իլյուզիոնիստի պատրանքները»,- գրել է Ղարիբաբադին X-ի իր էջում։

Share.