ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ամերիկացի զինվորականները Կիևին օդային հարձակումների վերաբերյալ նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Հնդկաստանում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։
«Չի եղել որևէ միտումնավոր քաղաքական հրահանգ՝ վնասելու Ուկրաինային։ Դա ճիշտ չէ։ Տեղեկություններ կան, որ կարծում եմ՝ հոկտեմբերի 13-ին և 18-ին եղել են արևահարվածներ, որոնց մասին տեղեկացում չի եղել։ Դա չի եղել այն պատճառով, որ Ամերիկան տեղեկատվություն չի տրամադրել», – ասել է Ռուբիոն։
Նա հիշատակել է Ուկրաինայի նախագահի խորհրդականի հարցազրույցը, որում վերջինս ասել էր, որ երկրում մարդիկ զոհվել են, որովհետև ԱՄՆ-ն հրաժարվում է հետախուզական տվյալներ տրամադրել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
