ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին շաբաթներին պատրաստվում էր հայտարարել Իրանի հետ պատերազմում հաղթանակի մասին, եթե Թեհրանը լիովին վերականգներ Հորմուզի նեղուցով ազատ նավարկությունը, գրում է The Wall Street Journal-ը։
Ամերիկացի պաշտոնյաների վկայությամբ, Թրամփը նույնիսկ ամենամոտ խորհրդականների հետ էր քննարկել Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքելուց հրաժարվելու հնարավորությունը։
Սակայն, ինչպես նշում է պարբերականը, այս նպատակին հասնելը բարդացել է այն բանից հետո, երբ Իրանը շաբաթ օրը նեղուցով նավերի ազատ անցման համար նոր պահանջներ է առաջադրել։
Դրանց թվում են ԱՄՆ-ի կողմից բազմամիլիարդանոց վճարումները, ամերիկյան զորքերի դուրսբերումը տարածաշրջանից և ամերիկյան ռազմածովային շրջափակման դադարեցումը։
Այսպիսով, Հորմուզի նեղուցի բացումը, որը Վաշինգտոնը դիտարկում է որպես հակամարտության ավարտի մասին հայտարարելու հնարավոր հիմք, կապվել է Թեհրանի ավելի լայն պահանջների փաթեթի հետ։
