Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։

Զրույցների ընթացքում քննարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած էներգետիկ հրադադարը։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան աջակցում է կրակի դադարեցմանը և ակնկալում, որ Ռուսաստանը նույնպես կհամաձայնի այդ քայլին։

Բացի այդ, Ուկրաինան ակնկալում է մանրամասներ ստանալ ամերիկյան կողմից և պատրաստ է աջակցել լարվածության թուլացմանն ու երկարաժամկետ խաղաղության հասնելուն ուղղված նախաձեռնություններին։

Share.