Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզն անվերապահորեն աջակցում է լիարժեք էներգետիկ հրադադար հաստատելու առաջարկին, որին, նրա խոսքով, Ուկրաինան համաձայնել է։
«Այս պահին Ռուսաստանը շարունակում է մերժել այդ առաջարկը՝ վերջին ժամերին ուժեղացնելով հարվածներն ուկրաինական ենթակառուցվածքներին։ Ֆրանսիան կշարունակի աջակցել Ուկրաինային և նախագահ Զելենսկուն», — գրել է Մակրոնը։
