ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ լուսանկար՝ այն ուղեկցելով «Ընկերս» մակագրությամբ։

Լուսանկարում առաջնորդները սեղմում են միմյանց ձեռքը, իսկ Թրամփը, ենթադրաբար, ինչ-որ բան է ասում Պուտինի ականջին։

«Коммерсантъ»-ը տեղեկացնում է, որ լուսանկարն արվել է նոյեմբերի 19-ին՝ Չինաստանում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ժամանակ։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ այդ օրը առաջնորդները քննարկել են Ուկրաինայում հակամարտությունն ու Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները։ Բանակցությունների ավարտից հետո Պուտինը, Ուշակովի բնորոշմամբ, «պարզապես գերազանց տրամադրություն ուներ»։

Share.