Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ նոր օրինագիծը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Ըստ առկա տեղեկությունների՝ հանձնաժողովը հաստատել է «Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի անվտանգությունն ու կայուն զարգացումն ապահովելու ռազմավարական միջոցառումների մասին» օրենքի նախագիծը։
