Ռուսաստանը պատրաստ է համապարփակ օգնություն ցուցաբերել Վրաստանին, Աբխազիային և Հարավային Օսիային՝ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության շահերից ելնելով բանակցային գործընթացն առաջ մղելու գործում, հաղորդում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Ռուսական կողմը պատրաստ է շարունակել կողմերին համապարփակ օգնություն ցուցաբերել բանակցային գործընթացի առաջխաղացման, վստահության ամրապնդման և միջպետական հարաբերությունների կառուցման գործում՝ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության շահերից ելնելով», – ասվում է նախարարության շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ։
