Ռոսպոտրեբնադզորն արգելել է մի շարք արտադրողների վրացական ալկոհոլի և ըմպելիքների ներմուծումն ու վաճառքը Ռուսաստանում: Խոշորագույն առևտրային ցանցերից մեկի զրուցակիցը նույնպես ՌԲԿ-ին հաստատել է, որ «նման նամակ ստացվել է»:
Փաստաթղթի համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմանը համապատասխան ներդրվել է ժամանակավոր սանիտարական միջոց՝ երկրի տարածքում այն արտադրանքի ներմուծման և շրջանառության կասեցման վերաբերյալ, որը չի համապատասխանում օրգանոլեպտիկ, ֆիզիկաքիմիական ցուցանիշների, ինչպես նաև անվտանգության ցուցանիշների սահմանված պահանջներին:
Մասնավորապես, արգելքի տակ են հայտնվել՝ «Թելիանի Վելի» ԲԲԸ արտադրողի գինին, «Թբիլվինո» ԲԲԸ արտադրողի գինին, «Ասկանելի եղբայրներ» ՍՊԸ արտադրողի գինին և կոնյակը, «Վայնմեն» ՍՊԸ արտադրողի գինին, «Վրացական գարեջրային ընկերություն» ԲԲԸ արտադրողի գարեջուրը, Coca-Cola ուժեղ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքը Վրաստանից, «Հելսի վոթեր» արտադրողի «Նաբեգլավի» հանքային ջուրը:
