Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 1945 թվականի Յալթայի համաժողովում աշխարհը չեն բաժանել, այլ պարզապես արձանագրել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված իրողությունները։
Նրա խոսքով՝ Յալթայի համաձայնությունների շնորհիվ ստեղծվել է ՄԱԿ-ը, ինչը հնարավորություն է տվել շուրջ 80 տարի խուսափել համաշխարհային մասշտաբի խոշոր ռազմական ցնցումներից։
Պուտինը նաև նշել է, որ 1945 թվականին Յալթայում արձանագրվել է նացիզմի դեմ հաղթանակը, իսկ այժմ, իր ձևակերպմամբ, լավ կլիներ արձանագրել «նեոնացիզմի դեմ հաղթանակը»։
«Այսօրվա հակամարտություններում նույնպես ստիպված կլինենք համաձայնել իրողությունների հետ»,- հավելել է ՌԴ նախագահը։
