Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ հոկտեմբերի 8-ի երեկոյան ժամը 20։00-ի սահմաններում, Վալենսիայի նահանգի Օլիվա քաղաքի մերձակայքում (Լա Սաֆոր շրջան) գտնվող N-332 մայրուղու վրա։ Իրար են բախվել մարդատար ավտոմեքենան ու մոտոցիկլետը:
Հայտնի է, որ ավտոմեքենայի ղեկին եղել է Մեծ Բրիտանիայի 41-ամյա քաղաքացի, իսկ Էնրիկեի դուստրը գտնվել է ուղևորի կարգավիճակում։ Բախումը ճակատագրական է եղել 20-ամյա մոտոցիկլավարի համար. չնայած բժիշկների ջանքերին՝ երիտասարդը մահացել է դեպքի վայրում՝ մինչ շտապօգնության ժամանումը։ Ինքը՝ Սիրա Մարտինեսը, վթարի արդյունքում որևէ վնասվածք չի ստացել։
