Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիստերիկ վիճակում է և չի կարողանում կշռադատված քայլեր ձեռնարկել։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որը հրապարակվել է «Վեստի» տեղեկատվական ծառայության եթերում։
Պեսկովի խոսքով՝ հակառակ դեպքում Ուկրաինայի առաջնորդը պատրաստակամություն կցուցաբերեր խաղաղ բանակցություններ վարելու։
