ՌԴ օդատիեզերական ուժերը ՖԱԲ-500 ավիառումբերով հարվածել են Ուկրաինայի զինված ուժերի ժամանակավոր անցուղուն, տեղակայման կետին և ԱԹՍ–ների կառավարման կենտրոնին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Երեկ ԴԺՀ Մայակի բնակավայրի մոտ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից օգտագործվող ժամանակավոր անցուղուն հարված է հասցվել պլանավորման և շտկման ունիվերսալ մոդուլներով հագեցած հինգ ՖԱԲ-500 ավիառումբերով։ Պլանավորման և շտկման ունիվերսալ մոդուլներով հագեցած չորս ՖԱԲ-500 ավիառումբերով հարվածել է հասցվել նաև Ուկրաինայի զինված ուժերի 159-րդ առանձին մեքենայացված բրիգադի անձնակազմի ժամանակավոր տեղակայման կետին Խարկովի մարզի Զախարովկա բնակավայրում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավիահարվածով հաջողությամբ ոչնչացվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կառավարման կետը, որը բացահայտվել է օդային հետախուզության միջոցով Խարկովի մարզի Ռուբլյոնոյե գյուղի մոտ գտնվող անտառային գոտում։

Share.