Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի համաձայնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն գնահատականին, թե Ուկրաինայի պատերազմի կարգավորման գործընթացը ներկայում գտնվում է «փակուղում»։ Նրա խոսքով՝ մի կողմից Ռուսաստանի հետ հնարավոր տնտեսական նախագծերի շուրջ բանակցել, իսկ մյուս կողմից խոսել դիվանագիտական փակուղու մասին՝ հնարավոր չէ։

Զելենսկին պնդել է, որ ԱՄՆ-ը կարող է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ նոր պատժամիջոցներով և Ուկրաինային լրացուցիչ աջակցությամբ։ Նրա խոսքով՝ դրա արդյունքում Ռուսաստանը ստիպված կլինի վերադառնալ բանակցությունների սեղան։

«Սա փակուղի չէ, սա չցանկանալ է»,- ասել է Զելենսկին։

Share.