Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար, բրիգադային գեներալ Մաջիդ Էբն ալ-Ռեզան զգուշացրել է ԱՄՆ-ի ներկայացուցիչներին հնարավոր «սխալ հաշվարկների» հետևանքների մասին և հայտարարել, որ իրանական հրթիռների հեռահարությունն է որոշում երկու երկրների միջև հեռավորությունը, հաղորդում է Tasnim գործակալությունը:

Այսպես է գեներալը պատասխանել ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հայտարարություններին։ Ըստ Էբն ալ-Ռեզայի՝ Հեգսեթը դեռևս «Պենտագոնի մանկապարտեզում պատերազմ է նկարում»՝ ակնհայտորեն չհասկանալով, որ աշխարհը հնարավոր չէ բաժանել միայն խոսքով և ուժի ցուցադրությամբ։

«Վերջին խոսքը մնում է մարտի դաշտին»,- գրել է իրանցի գեներալը՝ հավելելով. «Ձեր և մեր միջև հեռավորությունը որոշվում է մեր հրթիռներով»։

«Երեկ՝ Օմանի ծոց, այսօր՝ Հնդկական օվկիանոս, իսկ վաղը՝ Խոզերի ծոց», — հայտարարել է Էբն ալ-Ռեզան։

Նա միաժամանակ ամերիկացի ներկայացուցիչներին զգուշացրել է. «Եթե սխալ թույլ տրվի, դուք նոր բաժանում կտեսնեք»։

Հայտարարությունը հնչել է Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող լարվածության ֆոնին։

Share.