Ռուսաստանի Ռյազանի մարզում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հաստատել է ընկերությունը՝ նշելով, որ տուժածներ չկան, սակայն տվյալների կենտրոնի աշխատանքը ամբողջությամբ դադարեցվել է։
«Տուժածներ չկան, համապատասխան ծառայություններն աշխատում են տեղում՝ վերացնելով հետևանքները։ Տվյալների կենտրոնի աշխատանքը ամբողջությամբ դադարեցված է»,– հայտնել են «Յանդեքս»-ի մամուլի ծառայությունից։ Ընկերությունը նաև նախազգուշացրել է, որ դրա հետևանքով իր որոշ ծառայություններ կարող են ժամանակավորապես անհասանելի լինել։
Ռյազանի մարզի իշխանությունները հայտնել էին, որ հինգշաբթի գիշերը տարածաշրջանի օդային տարածքում խոցվել է երկու անօդաչու
Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքը պնդում է, որ ձեռնարկության տարածքին հարված է հասցվել, ինչից հետո խոշոր հրդեհ է բռնկվել։
