
Բա ինչ պետք է անեին, ես ասում էի, որ վերադառնալու են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ ընդդիմությունը վերադարձել է ԱԺ:
«Մնային դուրսը, ինչ անեին: Կամ որ վերադարձել են, օդի կամ տիեզերքի ախտոտման համաձայնագրին միանալուն որ դեմ են քվեարկում, մի քիչ անհասկանալի է»,- ասաց Սիմոնյանը:
0Comments