Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:
Աննա Վարդապետյանը, մոտենալով ԱԺ ամբիոնին, երդվեց. «Ստանձնելով Գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ՝ անշեղորեն ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգությունը, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը»:
Խորհրդարանն Աննա Վարդապետյանին Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրել էր հունիսի 29-ին՝ փակ գաղտնի քվեարկությամբ:
Վարդապետյանը սեպտեմբերի 14-ին ազատվել էր ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնից:
0Comments