Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների բողոքի ակցիայի մասնակիցները քաղբանտարկյալներին վերաբերող պաստառները թողեցին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, իսկ իրենք երթով շարժվեցին դեպի կառավարության շենք՝ ակցիան շարունակելու այնտեղ:
Կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ էին կանգնած:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պտգամավոր Գեղամ Մանուկյանը իր խոսքում նշեց, որ իրենց պահանջն է, որ ՄԱԿ-ը իր հտակ դիրքորոշումն արտահայտի ՀՀ-ում քաղաքական հետապնդումների նկատմամբ, որպեսզի այս իշխնությունը չկարողանա ամեն անգամ հպարտանալ, արդարանալ, թե իրենց վրա միջազգային որեւէ ճնշում չկա:
«Նիկոլի կառավարման 4 տարիները Հայաստանում բերել է արդյուն, արցունք, հազարավոր մահեր»,-ասաց նա:
Իր հերթին ՀՀԿ անդամ Հայկ Դերզյանը իր ելույթում նշեց, որ այս 4 տարիներին համատարած թանկացումների ֆոնին էժանացել է մարդը, նրա արժանապատվությունը, կյանքին.
«Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ մարդկանց բերման ենթարկելիս նսեմացնում են, ստորացնում, մասկի շոուների համար կզած տանում են տարբեր շենքեր: Մենք եկել ենք, որ վերականգնենք Սահմանադրության այն կետը, որ մարդը բարձրագույն արժեք է: Մենք ականատես ենք, որ այս իշխանության առջեւ չկզելու համար տարբեր մարդկանց նկատմամբ կիրառվել են տարբեր խոշտանգումներ: Սա պետություն է, ոչ թե նիկոլապետություն, կապիտուլյանտապետություն, թրքապետություն:
Հայաստանում տենց ուժեղ տղա չկա, տենց ուժեղ իշխանություն չկա, ում չկարողանան հեռացնել»,-ասաց նա:
0Comments