Ընդդիմության գործողություններն անպայման կազդեն սահմանի անվտանգության վրա․ Անդրանիկ Քոչարյան

Մանրամասներ
ա

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին, հույս է հայտնել, որ շուտով կվերադառնանք կյանքի բնականոն ընթացքին:

«Վերջին օրերին մայրաքաղաքի փողոցներում ականատես ենք լինում ընդդիմության կողմից կազմակերպված խառնակչություններին, որոնք ոչ այլ ինչ են, քան գործողություններ՝ միտված ապակայունացնելու մեր երկրի ներքին հանդարտությունը և որոնք անպայմանորեն ազդելու են մեր պետական սահմանների անվտանգության վրա։ Այս օրերին առանձնահատուկ գովեստի է արժանի ՀՀ ոստիկանության ծառայողների անկողմնակալ և օպերատիվ գործունեությունը, որի հիմքում, ըստ էության, ընկած է պետության ներսում կայունության ապահովման խորը գիտակցումը։
 
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանությանը օրինակելի և պետականամետ աշխատանքի համար, վստահ եմ, որ շուտով կվերադառնանք կյանքի բնականոն ընթացքին՝ մերժելով մեր երկրի արտաքին և ներքին խաղաղությանը վնասող բոլոր տեսակի սադրանքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունում։