
Մենք մեր թիմով, ամբողջ ռեսուրսով ու աջակիցներով դուրս ենք գալիս փողոցային պայքարի, իջնում ենք փողոց այս ազգադավ և ազգակործան իշխանություններին հեռացնելու նպատակով։ Այս մասին տեսաուղերձով հայտնել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Սա պայքար չէ՝ հանուն իշխանության, սա պայքար է հանուն հայկական Արցախի, հանուն պետականության, սա մեկ ուժի կամ մեկ կուսակցության պայքար չէ, սա համաժողովրդական պայքար է, որը պետք է վերածվի համազգային դիմադրության։
Ապրիլի 25-ից սկսած ՀՀ մարզերից՝ 4 խորհրդանշական վայրերից քայլերթով կշարժվենք դեպի Երևան, ինչից հետո ամեն օր Երևանում տեղի կունենան տարբեր ակցիաներ՝ քայլեր, գործողություններ, երթեր»,- ասաց նա։
0Comments