«Գիշերը հանգիստ է անցել, որևէ խնդիր չի եղել. պայմանները իրականում բարդ են, չեն թողնում, որ տաքացուցիչներ, վրաններ լինեն, բայց մենք գիտենք՝ ինչ ենք անում, ուր ենք եկել և ինչքան ենք մնալու»,- Ազատության հրապարակում հայտարարեց Արթուր Վանեցյանը:
Առավոտյան քաղաքացիներից մեկը իր հեծանիվը տվել է նստացույց հայտարարած Վանեցյանին, որպեսզի նա վարի, և լրագրողներին հորդորել է նկարել այդ պահը:
«Նկարեք, Վանեցյանը՝ իմ հեծանիվով, իսկ Ալեքսանդր Մակեդոնացին՝ իր ձիով: Էս «Խամեռ»-ը քշի: Ֆռա, Վանեցյան, ֆռա, երեք անգամ Հովհաննես Թումանյանի կողքով ֆռա: Ես տալիս եմ իմ սիրտը, որ մի մատով միասին թուրքերին վերացնենք: Ես կլինեմ քո խորհրդատուն, դու կղեկավարես երկիրը, կամ ես կղեկավարեմ, դու կլինես խորհրդատուն»,- ասել է քաղաքացին:
0Comments