Իտալիան փակում է իր նավահանգիստները ռուսական նավերի համար

Մանրամասներ
ա

Իտալիայի նավահանգիստներն ապրիլի 17-ից փակ կլինեն ռուսական նավերի համար: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Stampa»-ին:

«Վաղվանից իտալական նավահանգիստները փակ կլինեն ռուսական նավերի համար, արգելքը կտարածվի նաև փետրվարի 24-ից հետո դրոշը փոխած նավերի վրա»,-հայտնել է Նավահանգստային մարմնի գլխավոր հրամանատարությունը:

Ավելի վաղ Ռումինիայի իշխանությունները հայտնել էին, որ որոշում է կայացվել ապրիլի 17-ից արգելել ռուսական դրոշով նավերի մուտքը ռումինական նավահանգիստներ: