Փաշինյանն ընդունել է Ադրբեջանի առաջարկած կետերն ու առաջարկները՝ չառաջարկելով սեփականը և այդ քայլը պատճառաբանել որպես ազգային շահերից բխող քայլ։ Այս մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը։
«Սկսում եք խաղաղության բանակցությունների գործընթաց, նախաձեռնում երկկողմ ձևաչափով խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներ, սահմանազատման և սահմանագծման միտված հանձնաժողովի ձևավորում, և որ զարմանալին է՝ հանձն առնում այս գործընթացը կարճ ժամանակում ավարտին հասցնել»,– նշեց նա։
«Պետք չէ մեզ վախեցնել պատերազմով, դա չի կարող մեզ պարտադրել՝ հրաժարվելու երեսուն տարի առաջ մեր որդեգրած պայքարից։ Ես հավատում եմ մեր ժողովրդի հավաքական ուժին, նրա անկոտրում ոգուն ու կամքին։ Մենք ավելի ծանր կացություններ են հաղթահարել։ Դեռևս ուզում եմ միամտորեն հույս պահել, որ մեր պետականությունը կորստի ճանապարհով տանող ՀՀ իշխանությունները և նրա առաջնորդը այս աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում իր մեջ ուժ կգտնի համապատասխան քայլեր ձեռնարկելու, որպեսզի ապագային միտված որոշումները կայացվեն ունակ քաղաքական գործիչների ու հեռատես առաջնորդների միջոցով»,– ասաց նա։
0Comments