Աբու Դաբիի Mubadala ներդրումային ընկերությունը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում

Մանրամասներ
ա

Աբու Դաբիի Mubadala ներդրումային ընկերությունը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում, որոնք կազմում են ընկերության պորտֆելի մոտ 1 տոկոսը, հինգշաբթի ասել է բարեկեցության սուվերեն հիմնադրամի գործադիր տնօրեն Հալդուն Մուբարաքը, փոխանցում է Reuters-ը։

Սա Աբու Դաբիի երկրորդ ամենամեծ ինքնիշխան հիմնադրամի՝ Mubadala-ի թոփ-մենեջերի առաջին մեկնաբանությունն է դրա ռուսական ներդրումների վերաբերյալ:

«Այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ այս ճգնաժամում, աղետալի է մարդկային կյանքերի եւ ամբողջ աշխարհի տնտեսության վրա ունեցած ազդեցության տեսանկյունից,- հայտարարել է Հալդուն Մուբարաքը ներդրումային համաժողովի ժամանակ:- Ակնհայտ է, որ այս պայմաններում մենք պետք է դադարեցնենք ներդրումներն այս շուկայում՝ Ռուսաստանում»։

Մուբադալան ռազմավարական կապեր ունի Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի հետ։

Աբու Դաբիի հիմնադրամի կայքում ասվում է, որ այն 3 միլիարդ դոլարի ներդրում է կատարել Ռուսաստանի մոտ 50 ընկերություններում, թեեւ Մուբարաքն ասել է, որ այժմ 1 տոկոսից պակաս է ներդրված Ռուսաստանում:

Պարսից ծոցի այլ հիմնադրամներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիայի պետական ​​ներդրումային հիմնադրամը, չեն մեկնաբանում ներդրումները Ռուսաստանում:

Մուբարաքի խոսքով՝ վերջին իրադարձությունները չեն փոխել Mubadala-ի՝ գլոբալ ներդրող լինելու հավակնությունը, եւ հիմնադրամը նպատակ ունի կայուն եկամուտներ ապահովել երկարաժամկետ հեռանկարում: