![ա](/sites/default/files/inline-images/%D5%A6%D5%A5%D5%AC%D5%A5%D5%B6%D5%BD%D5%AF%D5%AB%20%D5%B0%D5%BC%D5%A5%D5%B4%D5%AB%20%D5%BA%D5%A1%D5%BA.jpg)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրավիրել Է այցելել Ուկրաինա:
«Առավոտյան խոսել եմ Նորին սրբություն Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ Ուկրաինայի համար խաղաղություն փնտրելու շուրջ: Մեր պետության համար: (…) Հրավիրել եմ մեր պետություն այցելել այս պատասխանատու ժամանակ: Ես հավատում եմ, որ կկարողանանք կազմակերպել այդ կարեւոր այցը, որը միանշանակ կզորակցի մեզնից յուրաքանչյուրին»,-Զելենսկին հայտարարել Է լույս մարտի 23-ի տեսաուղերձում:
Ավելի վաղ Զելենսկին հայտնել Էր, որ կողջուներ Սուրբ Աթոռի միջնորդական դերը` բանակցություններին նպաստելու պատրաստակամության վերաբերյալ Ֆրանցիսկոս պապի հայտարարությանն ի պատասխան: Փետրվարի 25-ին քահանայապետն այցելել Է Վատիկանում Ռուսաստանի դեսպանություն եւ իր միջնորդությունն առաջարկել Ուկրաինայի իրադրության կարգավորման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
0Comments