«Հայոց արծիվներ․ Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար Խաչիկ Ասրյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով թույլ տալ ջոկատով մեկնել Դոնբաս։
Tert.am-ի հետ զրույցում Խաչիկ Ասրյանը նշեց, որ այս պահին կազմ ու պատրաստ սպասում ենք Ռուսաստանի պատասխանին։
«Հաշվի առնելով, որ, հատկապես, իմ ու «Հայոց Արծիվների» համար Հայաստանի և Արցախի արտաքին անվտանգության միակ երաշխավորն ու ռազմավարական բնական միակ դաշնակիցը բարեկամ Ռուսաստանն է, ավելին, ըստ իս, Հայաստանն ու Ռուսաստանը մեկ ընտանիք է, և այդ ընտանիքի ավագ եղբայրը գտնվում է մարտական խրամատի մեջ, այո՛, ես, անձամբ իմ և «Հայոց Արծիվների» անունից, սույն թվականի փետրվարի 24-ին պաշտոնական նամակով դիմել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` թույլատրելու 2020 թվականի 44-օրյա պատերազմի ուղղակի մասնակից և Արցախի Մարտունի ու Ճարտար քաղաքները անառիկ պահած «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատին մեկնելու Դոնբաս և բարեկամ Ռուսաստանի Զինված ուժերի կազմում կռվելու անկախ ազգերին ու ինքնիշխան պետություններին ոչնչացնող ՆԱՏՕ-ական արևմուտքի և 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի, Արցախի ու Հայ ազգի թշնամի Ադրբեջանին պաշտոնապես ռազմաքաղաքական աջակցություն ցուցաբերած Ուկրաինայի նացիստական ղեկավարների դեմ։ Այս պահին, կազմ ու պատրաստ սպասում ենք Ռուսաստանի պատասխանին»,-ասաց Ասրյանը։
0Comments