
Սպիտակ տունն արձագանքել է ամերիկացի պաշտոնյաների նկատմամբ ՌԴ սահմանած պատժամիջոցներին։ Հայտարարության մեջ նշել են, որ իրենք չեն ծրագրում այցելություններ Ռուսաստան և այնտեղ բանկային հաշիվներ չունեն։
Հիշեցնենք՝ Մոսկվան, ի պատասխան Վաշինգտոնի պատժամիջոցների, արգելել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և ԱՄՆ 12 այլ պաշտոնյաների մուտքը Ռուսաստան։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
0Comments