Շվեդիան 10 մլն դոլար է հատկացրել ուկրաինացի փախստականների աջակցմանը

Մանրամասներ
ա

Շվեդիայի կառավարությունը որոշել է լրացուցիչ միջոցներ տրամադրել Ուկրաինայի փախստականներին օգնելու համար՝ 100 մլն կրոն (10 մլն դոլար) չափով։ Այս մասին չորեքշաբթի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատար Գրանդիի հետ համատեղ ասուլիսում, հայտարարել է երկրի Միջազգային համագործակցության նախարար Մաթիլդա Էռնկրանսը։

«Շվեդիայի կառավարությունը լրացուցիչ մարդասիրական օգնություն է հատկացնում Ուկրաինային՝ 100 միլիոն կրոնի չափով: Օգնության ընդհանուր գումարն այժմ կազմում է ավելի քան 888 միլիոն կրոն (88 միլիոն դոլար)՝ 2022թ․ համար», – հստակեցրել է նախարարը։ Այդ միջոցները կուղարկվեն ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ: «Փորձում ենք հետևել թվերին․ մինչ այժմ մենք պետք է ունենանք 2,1 կամ 2,2 միլիոն փախստական ​​Ուկրաինայից: Դա շատ արագ աճում է», – բացատրել է Գրանդին: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Մոլդովայում հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել՝ կապված ուկրաինացի փախստականների հետ։