Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի նոր անհատական պատժամիջոցները վերաբերելու են հարյուրից ավելի մարդու

Մանրամասներ
ա

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել Է, որ Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի նկատմամբ անհատական պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերելու Է հարյուրից ավելի ֆիզիկական անձանց:

Չորեքշաբթի օրն ավելի վաղ պատժամիջոցների ընդլայնումը համաձայնեցրել են ԵՄ-ի երկրների մշտական ներկայացուցչությունները, գործարկվել Է վերջնական հաստատման տեխնիկական ընթացակարգը, ինչից հետո նոր փաթեթը կհրապարակվի եւ ուժի մեջ կմտնի: Սպասվում Է, որ պատժամիջոցների ցուցակը կարող Է հրապարակվել արդեն չորեքշաբթի օրը՝ մարտի 9-ի երեկոյան:

Ինչպես հաղորդել Է Ժոզեպ Բորելը, «պատժամիջոցների նոր փաթեթը ներկայացվել Է ԵՄ-ի անդամ պետությունների քննարկմանը. այն ներառում Է ավելի քան հարյուր պաշտոնյաների, Ռուսաստանի անվանացուցակի ներկայացուցիչների… Այդ փաթեթը նաեւ պարունակում Է դիվանագիտական տնտեսական պատժամիջոցներ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: