Փարիզում սկսվել է «նորմանդական քառյակի» քաղխորհրդականների հանդիպումը

Մանրամասներ

ա

Ելիսեյան պալատում սկսվել է «նորմանդական ձեւաչափի» երկրների (Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա եւ Ուկրաինա) ղեկավարների քաղաքական խորհրդականների հանդիպումը, ՏԱՍՍ-ին հայտնել են Փարիզում ՌԴ-ի դեսպանությունում։

Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է ՌԴ-ի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը: Ենթադրվում է, որ Մոսկվան «քառյակի» գծով պաշտոնակիցներին կհայտնի իր մտահոգությունները Դոնբասի շփման գծում իրավիճակի շուրջ:

Վերջին ժամանակներս Ուկրաինան եւ Արեւմուտքի մի շարք երկրներ սկսել են վերստին Ռուսաստանին մեղադրել, թե նա իբր պատրաստվում է ագրեսիայի Դոնբասում, որտեղ 2014 թվականից շարունակվում է Կիեւի ներքին զինված հակամարտությունն իրենց անկախությունը հռչակած Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հետ: