Հարգելի՛ քաղաքացիներ,
Երևան քաղաքում վճարովի կայանատեղիների՝ «կարմիր գծեր»-ի տարածքում տրանսպորտային միջոցների կայանման համար ամենաշահավետ տարբերակը ընթացիկ տարվա համար ամբողջական վճարում (12000 դրամ) կատարելն է:
Հիշեցնենք, որ համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղիների սակագները հետևյալն են.
1 ժամ՝ 100 դրամ
1 օր՝ 500 դրամ
1 շաբաթ՝ 1000 դրամ
1 ամիս՝ 2000 դրամ
1 տարի՝ 12 000 դրամ:
Տեղեկացնենք նաև, որ ավագանու որոշմամբ 15 րոպեից ավել կայանման ու չվճարման դեպքում նախատեսված է տուգանք՝ 5000 դրամի չափով:
Երևանի քաղաքապետարան
0Comments