Էստոնիան պատրաստ է ՆԱՏՕ-ի մինչև 5000 զինվոր տեղաբաշխել. ՊՆ

Մանրամասներ

ա

Էստոնիայում ամեն բան պատրաստ է արագ արձագանքման ուժերի մինչև 5000 զինվոր տեղաբաշխելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ERR հեռարձակող ընկերությանը հայտնել է պաշտպանության նախարարության կանցլեր Կուստի Սալմը:

«Մենք հստակ տեսնում ենք, որ զսպման քաղաքականության առումով բալթյան տարածաշրջանը պետք է ամրապնդել: Կան հստակ պլաններ, թե ինչպես դա անել անհրաժեշտության դեպքում… Էստոնիայում ամեն ինչ պատրաստ է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մինչև 5000 հազար թվաքանակով մարդ ժամանելու համար,-ասել է նա:-Տապայում տարածք կա դաշնակիցներին ընդունելու համար, որտեղ կարելի է պահեստավորել սարքավորում, զենք և այն ստորաբաժանումներին բաժանել»:

Պաշտոնյայի խոսքով՝ եթե զինվորականների համար չբավականացնի տեղերը զորանոցներում, նրանց կարելի կլինի տեղավորել վրաններում: «Եթե դաշնակիցներին հարկ լինի պահել Էստոնիայում, ապա կկառուցվեն նաև զորանոցներ»,-հավելել է Սալմը:

Նա հիշեցրել է, որ մշտական հիման վրա 1200 թվաքանակով ՆԱՏՕ-ի մարտական խումբ Էստոնիա ուղարկելու որոշումն ընդունվել է 2016 թվականի հունիսին Վարշավայում դաշինքի գագաթնաժողովի ժամանակ, իսկ 2017 թվականի ապրիլին դաշնակիցներն արդեն ժամանել են Էստոնիա: Այդ ժամանակվանից էստոնական կողմը կարողացել է անհրաժեշտ ենթակառուցվածք ստեղծել: