Խաղաղապահների «համագործակցությունը» Ալիևի ռեժիմի հետ, հայ հանրությունն աստիճանաբար սկսում է ընկալել որպես անվտանգության գլխավոր սպառնալիք

Մանրամասներ

1

Երեկ Երևանում տեղի ունեցավ իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակցիա, պահանջելով փոխել Հայաստանի անվտանգության համակարգը, քանի որ ներկայիս «հայ-ռուսական սխեման» չի գործում։

Հունվարի 14-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ տագնապով նշելով, որ Բաքուն «կասկածի տակ է դնում ռուս խաղաղապահների կողմից վերահսկվող (Լաչինի) միջանցքի անվտանգությունը» և «հավակնում է սահմանափակել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը»:

Արցախի խորհրդարանը հիշեցնում է, որ 1992 թվականից ԵԱՀԿ-ն իր ներդրումն է ունենում տարածաշրջանային կայունության և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում։ «Տարածաշրջանում հասունացող նոր լարվածությունը կանխելու նպատակով կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության չեզոքացման և այդ երկրի պատասխանատուներին միջազգային իրավունքի դաշտ վերադարձնելու համար»։

Հիշեցնենք, որ երեկ Ալիևն ասել էր, որ թույլ չի տա ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, քանի որ «ղարաբաղյան հարցը լուծված է», և «ռուս խաղաղապահները կատարում են իրենց գործառույթները»։

«Խաղաղապահներն ուղեկցում են ինչպես մեր զինվորականների, այնպես էլ բեռների ուղարկումն ու տեղափոխումը Քելբաջարի և Լաչինի շրջաններ», – ասել է Ալիևը։ Միակ բանը, որից նա դժգոհ է, այն է, որ խաղաղապահները եվրոպացի քաղաքական գործիչներին թույլ են տվել Արցախ մտնել, օրինակ՝ Վալերի Պեկրեսին (Ֆրանսիայի նախագահի թեկնածու) և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, եվրահանձնակատար Բարնիեին։ «Նրանց այցի մասին լուրը հայտնի դարձավ միայն նրանց վերադարձից հետո։ Նրանք հավանաբար վախենում էին, որ նրանց կձերբակալենք Լաչինի միջանցքում»,- ընդգծել է Ալիևը։ «Լաչինի միջանցքը մեր վերահսկողության տակ է։ Դուք եղել եք Շուշիում և տեսել եք դա։ Մենք կարող ենք այնտեղ կանգնեցնել ցանկացած մեքենա, և ոչ ոք մեզ ոչինչ չի կարող ասել»,- ասել է Ալիևը։

Հայ հանրությունն աստիճանաբար սկսում է խաղաղապահների «համագործակցությունը» Ալիևի ռեժիմի հետ ընկալել որպես անվտանգության գլխավոր սպառնալիք։

Երեկ Երեւանում տեղի ունեցած ակցիայի մասնակիցները, անդրադառնալով պարբերաբար տեղի ունեցող հարձակումներին ու սադրանքներին, որոնք հանգեցնում են մարդկային մահերի, ասում են, որ Հայաստանի իշխանություններն ու ռուսական զորքերը չեն կարողանում կամ չեն ցանկանում ուժեղացնել անվտանգության միջոցառումները։ «Ակնհայտ է, որ մեր ռազմավարական գործընկերոջ հետ կա շահերի բախում։ Այս պայմաններում մենք պետք է գործենք Հայաստանի շահերի տեսանկյունից։ Միգուցե եվրոպական երկրներից խաղաղապահների ներկայությունը, համատեղ մոնիտորինգը, միջազգային փաստաթղթերի, այլ մեխանիզմների ներդրումը կարող են խնդիրը լուծել»,- ասել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Արցախի փրկություն» շարժումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի օկուպացիոն զորքերի զինծառայողների ոտնձգությունները ստեղծում են Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության և խաղաղ-ստեղծագործ աշխատանքի ապահովման՝ տեղական իշխանությունների և ՌԴ զինված ուժերի անկարողության կամ չկամության տպավորություն, ինչը պարտադրում է Արցախի Հանրապետության տարածքում գործող ՌԴ զինված ուժերին օժտել ՄԱԿ-ի համապատասխան մանդատով կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների խաղաղապահ զորքերի ներգրավմամբ: «Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ահաբեկչական հարձակումները Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետւթյան խաղաղ բնակավայրերի վրա և պահանջում ենք Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներից Ադրբեջանի զինծառայողների և նրանց հետ գործակցող միջազգային ահաբեկիչների անհապաղ հեռացումը», – նշված է հաղորդագրությունում:

Այսօր Վիեննայում մեկնարկում է ԵԱՀԿ Մշտական ​​խորհրդի նիստը։

Սկզբնաղբյուր