Շվեյցարիայի զինված ուժերի ղեկավարությունը զինծառայողներին արգելել է օգտվել Telegram, WhatsApp և Signal մեսենջերներից՝ թույլատրելով օգտագործել միայն շվեյցարական Threema ծրագիրը, հայտնում է Swissinfo-ն։
Այս որոշման պատճառներից մեկը եղել է «տեղեկատվական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»։
Threema-ն աշխատում է տվյալների անվտանգության վերաբերյալ Եվրոպական միության կանոնակարգերին համապատասխան:
Մինչդեռ, ըստ վերջին հարցումների, WhatsApp-ը շարունակում է ամենահայտնի ակնթարթային հաղորդագրությունների հավելվածը մնալ Շվեյցարիայում 16-64 տարեկան մարդկանց համար:
Զինծառայողներին արգելվել է օգտվել Telegram, WhatsApp և Signal մեսենջերներից
Մանրամասներ
0Comments