Սիրիայի Մանբիջ քաղաքում պայթյուն է որոտացել ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի պարեկային երթուղու կողքին, կան վիրավորվեր, հայտարարել են քաղաքի ռազմական խորհրդի մամուլի ծառայությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
ՏԱՍՍ–ը, վկայակոչելով Al Jazeera–ին, հայտնում է, որ առնվազն 9 մարդ է զոհվել, եւս 20-ն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
Թուրքական Yeni Safak թերթի տվյալներով՝ պայթյունի ժամանակ ԱՄՆ–ի 5 զինվոր է զոհվել:
Նշվում է, որ պայթյունը որոտացել է Մանբիջի կենտրոնում՝ Կասր էլ Ումարա ռեստորանում, որի ներսում պայթյունի պահին հնարավոր է առնվազն 15 ամերիկյան զինվորականներ են եղել:
0Comments