Հնդկաստանում ծնողների կողմից լքված նորածինը կարողացել է ցուրտ գիշերն անցկացնել ու ողջ մնալ՝ իրեն շրջապատած շան և նրա ձագերի ջերմության շնորհիվ: Ինչպես գրում են Թերթը և Daily Mail-ը, նորածին աղջիկը հայտնաբերվել է Սարիստալ գյուղի դաշտում՝ շան ձագերով շրջապատված: Փոքրիկը միանգամայն անվնաս է եղել. տեղացիները նրան գտել են լացի արդյունքում: Երեխան պառկած է եղել հողին՝ պորտալարը չկտրած:
Նորածինը հոսպիտալացվել է:
Գյուղացիները նշել են, որ երեխայի ողջ մնալն ուղղակի հրաշք է, քանի որ տարվա այս եղանակին գիշերը բավականին ցուրտ է լինում: Նրանց խոսքով՝ նորածնին փրկել է շների մարմնի ջերմությունը:
Ներկայում ոստիկանությունը փնտրում է երեխային ծնողներին:
Հնդկաստանում շները փրկել են դաշտում լքված նորածնի կյանքը՝ գիշերը ջերմացնելով փոքրիկին. ՖՈՏՈ
Մանրամասներ
0Comments