Վիեննայում հասարակական սննդի կետերը բաց կլինեն միայն պատվաստված քաղաքացիների համար

Մանրամասներ

ա

Վիեննայի իշխանությունների որոշմամբ՝ հաջորդ շաբաթվանից հասարակական սննդի վայրեր և գեղեցկության սրահների մուտքը բաց կլինի միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված և «Քովիդ-19»-ով վարակված մարդկանց համար:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով քաղաքի վարչակազմին, ծնողներին թույլ կտրվի պատվաստել իրենց 5-12 տարեկան երեխաներին:

Նշվում է, որ այս որոշումը տարածվում է նաև այն հավաքների վրա, որտեղ ներկաների թիվը կգերազանցի 25-ը:

Ավստրիայում նոյեմբերի 4-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8500 նոր դեպք, որն ամենաբարձր ցուցանիշն է ողջ տարվա ընթացքում:

ա