Ֆրանսիայի նախագահի անկախ թեկնածու Էրիկ Զեմուրն իսկական իրարանցում է առաջացրել, երբ դիպուկահարի հրացանը պահել է լրագրողների վրա՝ ասելով. «Հե՛տ գնացեք»:
63-ամյա անկախ թեկնածուն մասնակցել է Փարիզում զենքի ցուցահանդեսին, որտեղ էլ տեղի է ունեցել միջադեպը, գրում է Daily Mail-ը:
Համացանցում հրապարակված տեսանյութում Զեմուրը սկզբում փորձում է նշան բռնել, ապա զենքն ուղղում է լրագրողների կողմը:
Քաղաքացիության հարցերով նախարար Մարլեն Շիապպան անմիջապես հարձակվել է Զեմուրի վրա՝ մեղադրելով նրան անպատասխանատվության համար:
«Զենքով թիրախավորել լրագրողներին և ասել, որ նրանք «հետ կանգնեն»: Ծիծաղելի չէ: Սարսափելի է: Հատկապես այն բանից հետո, երբ լրջորեն ասաց, որ ցանկանում է «նվազեցնել լրատվամիջոցների հզորությունը: Ժողովրդավարական երկրում մամուլի ազատությունը կատակ չէ և երբեք չպետք է սպառնալիքի տակ հայտնվի», - թվիթերյան էջում գրել է տիկին Շիապպան:
Զեմուրը, իր հերթին, նախարարին «իմբիցիլ» է անվանել:
En visite au salon Milipol, Éric Zemmour pose avec le sniper utilisé par le Raid. « Ça rigole plus là hein…Reculez ! », dit-il à la presse pic.twitter.com/oXKsGlZ4qG
— Lucas Burel (@L_heguiaphal) October 20, 2021
0Comments