Զանգեզուրի միջանցք չի լինելու. Եթե թուրքերը փորձեն այն բացել, Իրանը զորքեր է մտցնելու և պաշտպանելու է Հայաստան-Իրան սահմանը

Իրանն արդեն բացեիբաց հայտարարում է, որ Հարավային Կովկասը պատմականորեն իրենն է, և այնտեղ ինքն է որոշելու բոլոր հարցերը

ա

«Իրանը իրականացնում է լայնամասշտաբ զորավարժություններ Ադրբեջանի սահմանին` ավիացիայի և ծանր տեխնիկայի կիրառմամբ։

Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատասխան տալ դրան` ամսի 5-ից` 8-ը զորավարժություններ անցկացնելով Նախիջևանում։

Իրանը արդեն բացեիբաց հայտարարում է, որ Հարավային Կովկասը պատմականորեն իրենն է, և այնտեղ ինքն է որոշելու բոլոր հարցերը։ Զանգեզուրի միջանցք չի լինելու։ Եվ եթե փորձեն թուրքերը այդ միջանցքը բացել` Իրանը զորքեր է մտցնելու այդ տարածք և պաշտպանելու է Հայաստան-Իրան սահմանը, թույլ չտալով նման բան։

Այս ամենում ամենաամոթալին Հայաստանի ղեկավարության վիճակն է։ Ամաչում եմ նրանց փոխարեն, նրանք թքած ունեն սեփական երկրի վրա և թքած ունեն, թե ինչ է կատարվում սեփական երկրի շուրջ»:

Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ԶՈՒ գնդապետ Սեմյոն Բաղդասարովը: