ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է աջակցելու Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղ գործընթացին

Մանրամասներ

1

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, շվեդ խորհրդարանական Մարգարետա Սեդերֆելտ, ԵԱՀԿ Մշտական խորհրդին ուղղված իր առաջին ուղերձում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Արցախին:

Պաշտոնյան ասել է, որ «չնայած Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի հաստատմանը, շատ ավելին պետք է արվի, որպեսզի երաշխավորվի տևական խաղաղություն`տեղում խաղաղ բնակիչների տառապանքները թեթևացնելու համար»:

«Հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հետ մեր լավ համագործակցության վրա՝ ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է խրախուսել միջխորհրդարանական երկխոսությունը՝ աջակցելու այս խաղաղ գործընթացին»,-ասել է նա: