Mercedes-ն ու BMW-ն կսահմանափակեն իրենց ավտոմեքենաների մատակարարումները

Մանրամասներ

ա

Daimler եւ BMW համաշխարհային հայտնի ավտոկոնցեռնները պատրաստվում են սահմանափակել իրենց ավտոմեքենաների մատակարարումների ծավալներն ու շեշտադրել պրեմիալ հատվածը, որպեսզի սահմանափակեն դրանց գները նույն մակարդակում, որոնք գրանցվել էին համավարակի ժամանակ, հաղորդում է Financial Times թերթը:

Ընկերությունները խոստովանել են, որ միկրոսխեմաների պակասը, որոնց բախվել են համավարակի ընթացքում ամբողջ աշխարհի ավտոարտադրողները, հանգեցրել է նոր մեքենաների առաջարկի կրճատմանն ու դրանց գնի բարձրացմանը:

«Մենք գիտակցաբար ոչ բավարար չափով կբավարարենք պահանջարկը»,-հայտնել է Daimler-ի ֆինանսական գծով տնօրեն Հարալդ Վիլհելմը: Կոնցեռնն անցում կկատարի ավելի բարձր, լյուքսային հատվածին, հայտնել է նա:

BMW-ն նույնպես որոշել է կրկնել այդ քայլը: Կոնցեռնի ֆինանսական հարցերով տնօրեն Նիկոլաս Պետերն ասել է, որ ընկերությունը գրանցել է գնագոյացման ունակության զգալի բարելավում վերջին 24 ամսվա ընթացքում: Ուստի BMW-ն մտադիր է պահպանել մատակարարումներն ապահովելու մոտեցումը: