Տիմատիի նախկին սիրելի՝ մոդել Անաստասիա Ռեշետովան, որոշել է փոքրիկ որդուն հանձնել իր հորը: Երեխան հոր հետ կանցկացնի գրեթե մեկ ամիս, Instagram-ում գրել է մոդելը։
Ռեշետովայի խոսքով՝ իր կյանքում այնպիսի հանգամանքներ են ստեղծվել, որ սեպտեմբերին նա Մոսկվայում չի լինելու։
«Ռատիկը հիմա ինձ հետ չէ։ Նա վերջապես ժամանակ է անցկացնում հայրիկի հետ։ Այս ամիս ես Մոկսվայում չեմ լինելու», - գրել է ռեփերի նախկին սիրելին։
Դեռեւս անցյալ տարի մոդելը չէր ցանկանում որդուն տալ հայտնի հորը, եւ երեխայի հետ մայրիկի նման երկարատեւ բաժանումը կլինի առաջին անգամ:
«Նման բան երբեք չի եղել։ Ավելի վաղ մենք նրա հետ գրեթե չենք բաժանվել, սակայն հանգամանքները փոխվել են», — խոստովանել է Ռեշետովան։
0Comments