Հս․ Մակեդոնիա-Հայաստան՝ 0-0․ Հայաստանի հավաքականը 10 միավորով խմբի առաջատարն է

Մանրամասներ

1

Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: Խաղն ավարտվեց 0-0 հաշվով:

Առաջին խաղակեսի ընթացքում տանտերերն ունեին խաղային ու տարածքային առավելություն: Մեր թիմի հակագրոհները երբեմն վտանգավոր էին ստացվում: Հայաստանի հավաքականը մեկ-երկու հրաշալի պահ ունեցավ: Դրվագներից մեկում Բիչախչյանն օգտվեց մրցակցի պաշտպանի սխալից, սակայն մեն-մենակ մնալով մրցակցի դարպասապահի դեմ, որոշեց փոխանցել գնդակը Վարդանյանին, բայց փոխանցումը լավը չէր: Դրվագներից մյուսում Համբարձումյանի փոխանցումից հետո Մխիթարյանի գլխով հարվածը շեղ ստացվեց: Հետագայում կիսապահեր ունեցան Մխիթարյանն ու Ադամյանը, բայց միայն այդքանը:

Երկրորդ խաղակեսում պատկերը չփոխվեց: Փոխարինման մտած Կորյանը, Շաղոյանն ու Սպերցյանը չկարողացան սրել խաղն առջևի գծում: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի:

Խմբի մյուս խաղերում Գերմանիան 2-0 հաշվով հաղթեց Լիխտենշտայնին, իսկ Ռումինիան նույն հաշվով հաղթեց Իսլանդիային:

Այս խաղից հետո Հայաստանը 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Գերմանիան 9 միավորով երկրորդն է, մակեդոնացիներն ունեն 7 միավոր: Ռումինիան միավորների քանակը հասցրեց 6-ի, Իսլանդիան մնաց 3 միավորով, իսկ Լիխտենշտայնը միավոր չունի: