Օրեցօր համալրվում են ԵԿՄ-ի շարքերը պատանի ու երիտասարդ երկրապահներով։ Ես վստահ եմ, որ մեր սաները մեր ու մեր պետության արժանի հետնորդներն են դառնալու։
«Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարում տեղի ունեցած միջոցառման ժամանակ իր ելույթում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։
«Հայացք գցելով մեր պատմությունը՝ մենք համոզված ենք , որ մեր երեխաները հենց այս տարիքից պիտի իմանան որտեղից են եկել ու ուր պիտի գնան։ Սիրելի պատանիներ, միշտ պիտի լինենք պատրաստ թշնամուն հակահարված տալու։ Շատ դաժան է ու դժվար,որ արդեն այս տարիքում նման բան ենք ուսանում ձեզ, բայց դա մեր ազգի պատմությունն ու ճակատագիրն է։ Մենք մեր աշխարհագրական դիրքով դատապարտված ենք միշտ պատրաստ լինելու, որովհետև շրջապատված ենք թշնամիներով։ Կռվում են բանակներն ու ժողովուրդները, հաղթում են նահատակները։ Մեր նահատակները այսօր հաղթել են, հաղթել են պատերազմի ավարտը չտեսնելով։ Մենք պարտավոր ենք ամեն մեկս մեր բաժին բեռը վերցնենք ու համախմբվենք։ Որտեղ որ ընկել են մեր եղբայրները, դրանք սրբավայր են մեզ համար։ Չգիտեմ, թե քաղաքական իրավիճակը ոնց կգնա, բայց ես ասում եմ՝ մենք պարտավոր ենք նորից վերադառնալու մեր սրբավայրերը»,-ասել է Միքայելյանը։
0Comments