Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչ Տիգրան Մազմանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 1-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Այդ օրը՝ ժամը 23:20-ի սահմաններում, «Հաղթանակ» կամրջի վրա բախվել են երկու «յաշիկ», Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
0Comments