Հունիսի 20-ին կայացած քվեարկության արդյունքները ճանաչել անվավեր. «Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմում

Հայտարարւթյուն

«Հայաստան» դաշինքն առաջիկա օրերին կդիմի Սահմանադրական դատարան՝ հունիսի 20-ին կայացած քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին ասվում է դաշինքի տարածած հաղորդագրությունում:

«Հայաստան» դաշինքն առաջիկա օրերին կդիմի Սահմանադրական դատարան՝ հունիսի 20-ին կայացած քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։

Դաշինքն ստացել է մոտ 300 հազար ընտրողի քվե եւ անպայման տեր է կանգնելու այդ քվեներին, չի դավաճանելու իր ընտրողին։

Մեր պայքարը շարունակվելու է։

Այս իշխանության ամենաթողությունը պետք է սահմանափակվի, պետք է ապացուցենք, որ նրանք ներկայացնում են ամենակոռումպացված իշխանությունը Հայաստանում»,- նշվում է հաղորդագրությունում: