Քաղաքական ճգնաժամը այն խորությամբ որ կար, ես կարծում եմ՝ լուծեցինք: Այս մասին այսօր ԱԺ-ում Tert.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Քաղաքացին, սակայն, իմ կարծիքով մեզ մեզ հինգ տարի ժամանակ չի տվել, այլ տվել է ավելի քիչ ժամանակ՝ երևի մեկ կամ երկու տարի, և եթե մենք չարդարացնենք սպասելիքները, ապա անպայման կարող է առաջանալ արտահերթ ընտրություններ անցկացնելու նոր անհրաժեշտություն»,- ասաց նա:
Հարցին, թե իր կարծիքով խորհրդարանը երկար կյանք չի՞ ունենա, Աղազարյանը պատասխանեց. «Ես այդպես չեմ կարծում, սխալ հասկացաք: Ընտրողը մեզ տվել է երկու տարի ժամանակ, եթե մենք երկու տարում արդարացնենք իր սպասելիքները, ապա 5 տարվա կյանք կունենա այս խորհրդարանը, իսկ եթե ոչ, ապա ավելի քիչ»:
Հարցին, թե ինչից եզրակացրեց, որ իրենց հենց երկու տարի ժամկետ է տրվել, Աղազարյանն արձագանքեց. «Դե, որովհետև նախ Սահմանարդությամբ մի տարի չի կարող ընտրութուն լինել, և ևս մեկ տարի էլ, որ մենք երկու տարվա ընթացքում մեր նախընտրական խոստումների մի մասը կատարենք, մի մասը դնենք կատարման ընթացքի վրա, որ նկատելի լինի»։
0Comments