«Հայոց հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու, փաստաբան Արտակ Գալստյանը վստահ է, որ իրենց ձայները գողացել են: Նա առաջինն է ընտրությանը մասնակցած քաղաքական ուժերից հայտարարել, որ դիմում է Սահմանադրական դատարան: Ըստ Գալստյանի՝ գործուն դեր են կատարել հոսանքազրկումները:
«Որտեղ որ լույսերն անջատվել են, քվեաթերթիկները փոխվել են: Ոչ թե լցրել են, այլ հանել-դրել: Ասենք՝ 500 հատ հանել են, 500 հատ գցել են: Հոսանքազրկումները եղել են ամբողջ Հայաստանով մեկ՝ Վանաձոր, Ապարան, Սպիտակ, Սյունիքում, Արմավիրում: Երեւան քաղաքում Էրեբունիում անջատեցին, Մասիվում մեր շտաբը, որտեղ դրված են մեր համակարգիչները, որոնցով տեղամասը հսկում էինք, Ավանում: Չկա մի տարածք, որ հոսանք անջատած չլինեն»,- ասաց նա:
- Էլ ի՞նչ խախտումներ եք արձանագրել։
- Տեսեք, խախտումների մեծ մասն արձանագրել է հենց Նիկոլ Փաշինյանը: 57 հոգի մարդ են ձերբակալել ընտրակաշառք բաժանելուց՝ հենց ընտրության օրը: Ազդե՞լ է, թե՞ ոչ արդյունքների վրա: Ընտրությունը միայն քվեատուփը չէ: Ժամանակավոր պաշտոնակատարդ քարոզարշավի մեկնարկից երկու օր հետո է արձակուրդ գնացել՝ խախտո՞ւմ է, թե՞ ոչ: Ժամանակավոր պաշտոնակատարն իրավունք չուներ լինել ԺՊ՝ խախտո՞ւմ է, թե՞ ոչ: Ինքն է ասում, որ համատարած ընտրակաշառք է բաժանվել: 50 հոգու բռնել է, 150 հոգու՝ ոչ: Ազդե՞լ է, թե չէ՞: Զինվորները բաց քվեարկել են: Ունենք մոտ 50 հազար զինվոր: Համատարած հոսանքազրկումները ժամը 8-ից հետո՝ առերեւույթ կարո՞ղ էր ազդել՝ այո: Հիմա վերջին հարցը՝ ատելության մթնոլորտ կա՞ր, թե՞ ոչ: Եվրոպական կոնվենցիայով սա ընտրությունների համար առաջին խախտումն է: Հիմա՝ վերջին հարցը․ «Բարգավաճ Հայաստանը» հավաքել է 4 տոկոս, պակասել է 1 տոկոս, որ մտնի պառլամենտ: Կարծում եմ՝ չեք կասկածում, որ նշածս խախտումները կարող էին 10 հազար ձայնի տարբերություն տալ: Սա նշանակում է, որ ընտրություններն անվավեր են:
- Դուք նման պահանջ դնելո՞ւ եք, որ արդյունքներն անվավեր ճանաչվեն:
- Այո, ես իմ դիմումը տանելու եմ ՍԴ, եւ եթե Սահմանադրական դատարանը մերժի, դիմելու եմ Եվրոպական դատարան: Մարդիկ ինձ զանգում են, ասում են՝ պարոն Գալստյան, կարո՞ղ է Դուք ծախվել եք, մեր ձայներն ո՞ւր են: Կարող եմ ասել, որ առնվազն մի 150 հազար ձայն գողացվել է: Պատկերացրեք, ինչքան շատ է եղել, որ այդքան մնացել է: Իհարկե, ես համարում եմ, որ «Հայոց հայրենիքը», որը մեկ ամսվա կուսակցություն լինելով հանդերձ, հաղթահարել է 1 տոկոսի շեմը, հաղթել է շատ փորձառու գործիչների՝ Տիգրան Ուրիխանյանին, Արա Աբրահամյանին եւ այլն, փայլուն արդյունք է: Բոլոր ընտրատեղամասերում մեր ձայները եղել են տուփի ներքեւի հատվածում, տակը՝ առավոտյան եկածների ձայներն են մեզ հասել: Ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ 2080 տեղամասում իմ բոլոր ընտրողները գնացել են, ընտրել են, ու ժամը 12-ից հետո էլ ոչ ոք մեզ չի ընտրել: Սա նշանակում է, որ վրայի հատվածներից քվեաթերթիկներ են հանված, փոխված են եղել: Ասենք, հանել են 800 հատ, լցրել են 800 հատ: Տակն ինչ մնացել՝ մնացել է: Մեր այս 13 հազար 500 ձայները, որ կան, մինչեւ ժամը 12-ը քվեարկածներն են:
«Հրապարակ»
Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին
Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ BBC-ին
Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին
Ոտքի՛, վարչապետն է գալիս․ պահանջ կառավարության անդամներին
Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում
Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի զրույցը հայտնվել է համացանցում
Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը
Փաշինյանին բարևելուց հետո Տիգրան Ավինյանը մաքրում է ձեռքը
Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար
Համազգեստով ու քաղաքացիական հագուստով ոստիկանները ծեծում են իրար
Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք
Ստեղծել քննիչ հանձնաժողով և պարզել՝ ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց և, որ մենք ուղղակի ջախջախվեցինք
ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը
ԱԱԾ-ն ինձ դիմել ու առաջարկել է․․ Միրզոյանն ստորագրել է Մինասյանի հրապարակած հայտնի՝ ԱԱԾ փաստաթուղթը
Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը
Ինքը պիտի գնա, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում․ Պապիկյանի սկանդալային զրույցը
Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան
Վատ կանխագուշակումներ եմ անում, բայց այդպես է լինելու․ Սերժ Սարգսյան
Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց
Մի կտոր ինքը ձեռով կերավ, մի կտոր Աննային ուտացրեց, մի բաժակ էլ վերջում հաջողացրեց
0Comments