Իրավիճակից դուրս գալու բոլոր ավանդական մեխանիզմները սպառված են

Հանրությունը որքան ինտեգրված է այդ ամենին, բնականաբար, չի կարող ակնկալել, որ պետական մակարդակում ինչ-որ լուծումներ կգտնվեն

1

Իրավիճակից դուրս գալու բոլոր ավանդական մեխանիզմները սպառված են։ Բոլոր ֆորմատները գործարկված են և ցույց են տվել իրենց փուչ լինելը։ Քաղաքական կուսակցություններն էլ ցույց են տվել իրենց փուչիկ լինելը։

Այնպես որ, ելքերն այդ դաշտերում չեն կարող լինել։ Հանրությանն էլ զբաղեցնում են հենց այդ նույն ստեղծված ճանապարհներով, մեխանիզմներով։ Հանրությունը որքան ինտեգրված է այդ ամենին, բնականաբար, չի կարող ակնկալել, որ պետական մակարդակում ինչ-որ լուծումներ կգտնվեն։

Բայց բոլոր այն միավորները, ովքեր վեր են կանգնում նման իրավիճակից և տուրք չեն տալիս այդ կառույցներին, կապերին, հարաբերություններին և բոլորովին այլ ֆորմատների ու մեխանիզմների մասին են մտածում և փորձում ելքեր գտնել, գործել, իրենք կարող են հաջողել։ Ուղղակի այդպիսի շերտերն ու միավորներն են առայժմ քիչ, որպեսզի ուղղորդեն ներքաղաքական կյանքը կամ քաղաքական օրակարգ ստեղծեն։

Իհարկե, մենք տեսել ենք, որ պատերազմից հետո ահագին նոր ձևավորված ֆորմատներ կան, հանդիպումների առանձին շրջանակներ են տեղի ունենում, բայց դրանց ազդեցությունն առայժմ թույլ է, հանրությունն անընկալունակ է այդպիսի ձևերին։

Հուսադրողը միայն այդ կառույցներն ու միավորները կարող են դառնալ, որոնք կամաց-կամաց թափ կհավաքեն և կստեղծեն որոշակի օրակարգ երկրում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում